«Բանակցությունների առաջին սխալը ձեր կողմից է եղել». Վահագն Խաչատրյան

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանի իշխանության ժամանակ Արտաքին գործերի նախարար աշխատած Վարդան Օսկանյանը ճիշտ կաներ հարցազրույց տար և ասեր՝ ինչո՞ւ բանակցություններով չկարողացավ հայանպաստ լուծում ստանալ և ինչո՞ւ «Ընդհանուր պետություն» կարգավորման պլանի դիմաց բանակցելով Արցախը համարել է մի պետություն և Արցախը համարել ադրբեջանական մաս:

Քի Վեսթյան խայտառակ փաստաթղթերից թող խոսա և ասի՝ ինչո՞ւ հարցին լուծում չեն տվել, ի վերջո, Արտաքին գործերի նախարար է եղել:

Դուք քննադատելու իրավունք չունեք. հենց բանակցությունների առաջին սխալը ձեր կողմից է եղել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ