44 օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած հերոս Արման Բեգյանն ամուսնացել է

Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ու նրա սիրելին՝ Մաշ Թորոսյանը, ամուսնացել են:

Զույգին շատերն են հասցրել ճանաչել ու սիրել, քանի որ Մաշ Թորոսյանը սոցիալական ցանցերում բավականին ակտիվ է. աղջիկը պարբերաբար հրապարակումներ է անում սիրելիի հետ, հայտնում իրենց կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Նրանք ծանոթացել են հիվանդանոցում, որտեղ էլ սկսվել է վերջիններիս անսպասելի սիրո պատմությունը: Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել պատերազմի մասնակից վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատել են։ Հարեւան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը: Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են:

Ամիսներ առաջ զույգը նշանադրվել էր: Դերասան Ռաֆայել Երանոսյանն էլ վարել էր նրանց նշանադրության արարողությունը: Հարսանիքին եւս ներկա էր Երանոսյանը:

Հրապարակված տեսանյութերից մեկում հերոս Արարատը քրոջը՝ Մաշին, ուղեկցում է փեսացուի մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ