«Այս ամառն էլ անցավ». Սեյրան Օհանյանի կնոջ նոր ֆոտոշարքը

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը մակագրված է՝ «Այս ամառն էլ անցավ»։

Հիշեցնենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։

Ավելի քան մեկ տարի առաջ ձևավորած ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությամբ զբաղվող վարչության թիրախում են մի շարք նախկին պաշտոնյաներն ու նրանց հարազատները, ինչպես նաև այլ անձինք։

Մասնավորապես, դատախազությունը կասկածներ ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ երկու գործ է ուղարկվել դատարան, որոնք առնչվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ