ԱՄՆ-ը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

Պատելը նաև խոսել է այսօր՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից՝ մասնավորապես ասելով ․

«Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։ , – ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ