«Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը Գերմանիա դադարեցվել է

«Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է. այսօր սկսվում են «Պորտովայա» կոմպրեսորային կայանի միակ մնացած գազի պոմպակայանում վերանորոգման աշխատանքները։ Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։

«Հյուսիսային հոսքով» մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է, այսօր գազի պոմպակայանում սկսվում են պլանային նախազգուշական աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքի ընդունման կետում «Հյուսիսային հոսքով» գազի ֆիզիկական հոսքը ամբողջությամբ դադարեցվել է։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ի տվյալները նույնպես հաստատում են գազի մղման անկումը մինչև զրո։

Ավելի վաղ «Գազպրոմ»-ը հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մղումը կդադարեցվի օգոստոսի 31-ի Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից մինչև սեպտեմբերի 3-ը Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ