Մահացել է լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի ավագ որդին

Մահացել է լատինաամերիկացի հայտնի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի ավագ որդին՝ Կամիլո Գևարա Մարչը:

Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Դիաս-Կանել Բերմուդեսը։ Նրա խոսքով՝ Կուբայի հեղափոխության կոմանդանտի ժառանգը շարունակել է քարոզել իր հոր գաղափարները՝ լինելով Հավանայի «Չե» կենտրոնի ղեկավարը։

«Խոր վշտով հրաժեշտ ենք տալիս Կամիլոյին՝ Չեի որդուն, ով առաջ է քաշել իր գաղափարները՝ որպես «Չե» կենտրոնի ղեկավար, որը պահպանում է իր հոր ակնառու ժառանգության մի մասը: Համբերություն ենք մաղփում նրա մորը՝ Ալեյդային, այրուն, դուստրերին և ողջ ընտանիքին»,- գրել է Դիաս-Կանելը իր Twitter-ում։

Կուբայի նախագահը չի խոսել Կամիլո Գևարայի մահվան պատճառների մասին:

Ըստ Cubadebate-ի՝ հայտնի հեղափոխականի 60-ամյա ժառանգը մահացել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս կատարած այցի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է թրոմբի հետևանքով առաջացած սրտի կաթվածից։

Կամիլոն Չե Գևարայի չորս երեխաներից ավագն էր։

Հայրը՝ Էռնեստո Չե Գևարան ծնվել է Արգենտինայում, սովորել է բժշկություն, այնուհետ ճանապարհորդել է Լատինական Ամերիկայում ու Մեքսիկայում հանդիպել կուբացի հեղափոխականներ Ֆիդել և Ռաուլ Կաստրոներին։

Գևարան միացել է նրանց և օգնել տապալել Կուբայի բռնապետ Ֆուլխենսիո Բատիստային, որին աջակցում էր ԱՄՆ-ը:

Չէ Գևարան համաշխարհային հայտնիության հեղափոխական գործիչ է, սպանվել է 1967 թվականին Բոլիվիայում, 39 տարեկան հասակում՝ զինվորի կրակոցից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ