Նորոգվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհը

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ338+100-կմ342+400 հատվածում իրականացվում է միջին նորոգում։

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:

4.3կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Մեղրիի տարածաշրջանում եւ նորոգվում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ կողմից։ Տեխնիկական հսկողությունը կատարվում է Ճանապարհային դեպարտամենտի կողմից։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ