«Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին». Լուիշ Ֆիգու

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է:

«Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին ու հայտնվեն ուժեղ առաջնություններում:

Դա կօգնի նաև Հայաստանի հավաքականին: Բացի այդ էլ նրանք միշտ օրինակ են երեխաների համար ու օգնում են ավելի շատ սիրել ֆուտբոլը: Ինքս էլ փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել, որոնց փորձել եմ նմանվել»,- ասաց Ֆիգուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ