Շառլ Միշելը հեռախոսազրույց կունենա ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված է Փաշինյան-Ալիև չորրորդ հանդիպումը:

Հանդիպմանն ընդառաջ Եվրամիության նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ կունենա երկու կողմերի հետ։

Տեղեկությունը ԵՄ նախագահը հայտնել է Twitter-ի իր էջում՝ գրելով. «Նախապատրաստական զանգեր՝ վաղը Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ չորրորդ հանդիպմանն ընդառաջ»։

Նշենք, որ մինչ այդ՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ