Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին երկուշաբթի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Ակնկալվում է, որ կշարունակվի կարծիքների շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի 4, Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում և Կասպից ծովում տիրող իրադրության շուրջ»,- ասվում է զեկույցում

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգը, առաջին հերթին՝ դրա առևտրատնտեսական բաղադրիչը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում, ինչպես նաև գիտական, տեխնիկական, մշակութային և հումանիտար կապեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ