Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափը կմեծանա

Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Հայտնում է քաղաքապետարանը։

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Սուբսիդիայի պայմանագրի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման ծրագիրը:

Ամբողջությամբ կարդիականացվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Հանձնարարվել է նախագիծը մշակել «Երքաղլույս», ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ- հետ համատեղ

Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց:

Ավարտվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերի նկուղների մաքրման աշխատանքները:

Աշխատանքներ կտարվեն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքը նորոգելու նպատակով:

«Կարմիր» գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով:

Դեռևս 2009թ. Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել. անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ամեն օր աղբից, ձմռանը՝ ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ ծածկերը, ինչպես նաև խնամել ու կանաչապատել հարակից սիզամարգերը: Առկա 14167 տնտեսվարողից 6508-ին արդեն սահմանված նորմերը պահպանելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ