«Շուշիում մի շարք դեսպանների բացակայությունը անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ». Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

«Լաչինի վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ փոքր-ինչ ուշացած է, քանի որ, եռակողմ հայտարարության համաձայն, դա պետք է տեղի ունենար ավելի վաղ։ Լաչինի վերադարձը կարևոր իրադարձություն է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնման» և ամբողջ տարածքում նրա «ինքնիշխանության» տեսանկյունից, որոնք նախկինում գտնվում էին «օկուպացիայի» տակ»։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։

Նա նշել է, որ Լաչինը վերադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ շնորհիվ Ադրբեջանի «կամքի ու համառության»։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով իրադարձության կարևորությունը՝ Շուշիում մի շարք դեսպանների բացակայությունը կարելի է գնահատել որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ», ինչը նշել է նաև նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ