![]()
Երթևեկելի հատվածի աղտոտումը 30 հազար դրամ է, որի իրականացման պատասխանատուն ճանապարհային ոստիկանությունն է և պարեկային ծառայությունը: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ի պատասխան քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին, թե որքան տուգանք է սահմանվում մեքենաների կողմից քաղաքը աղտոտելու համար:
Կամո Արեյանը նկատեց, որ Երևանով երթևեկող բեռնատարները, բետոնախառնիչները աղտոտում են մայրաքաղաքի փողոցները, վնասում ասֆալտը։
«Ես կարոծւմ եմ, որ այդ 30 հազարը եթե 200 հազար լինի, կարծում եմ, որ վարորդը կմտածի, թե ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի, ենթադրում եմ՝ մի 200 հազար աշխատում է»,- ասաց քաղաքապետը և հանձնարարական տվեց վերանայել հոդվածը, խստացում անել և վերահսկելիությունը բարձրացնել:
![]()