Սիրուշոն ու հայրենասեր Լևոն Քոչարյանը նորածին դստեր կնունքն անգամ ԱՄՆ-ում են կազմակերպել

Ինչպես քիչ  առաջ հայտնեցինք, երգչուհի Սիրուշոն տեսանյութ էր տարածել իր ֆեյսբուքյան էջում և  հայտնել էր, որ  դեռևս 1 ամիս առաջ  են իրենց նորածին դստերը մկրտել։

«Սա մեկ ամիս առաջ էր, Զաբելի 40-րդ օրն էր ու այն մեզ համար շատ խորհրդանշական էր…
Արարողությունն իր աղոթքով օրհնեց Արցախի Թեմի երկար տարիների առաջնորդ, Արցախի հերոս, հաղթանակի խորհրդանիշ Պարգև սրբազանը…»,- ասված էր Սիրուշոյի գրառման մեջ։

Փաստորեն հայրենասեր Լևոն Քոչարյանի ու Սիրուշոյի երեխաները ոչ միայն ծնվում այլ նաև մկրտվում են ԱՄՆ-ում։ Սա հերթական՝ պարզ վկայությունն է քոչարյանների  սուտ հայրենասիրության մասին։

Քոչարյաններն անգամ պատրաստ  չեն նրան, որ իրենց  երեխաները Հայաստանում ծնվեն, էլ ուր մնաց հայրենիք  փրկեն, կամ հանուն հայրենիքի որևէ բան զոհաբերեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ