Թուրքիայում կրկին զբոսաշրջիկների ավտոբոս է շրջվել , կան բազմաթիվ վիրավորներ և զnհեր

Կիրակի օրը Թուրքիայի արևմուտքում գտնվող մայրուղիներից մեկի վրա վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուս, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամերին Բուրսա նահանգի Ինեգոլ-Դոմանիչ ավտոճանապարհին։ Դեռևս չպարզված պատճառներով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 45 մարդ վիրավորվել է և տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ։

Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների ազգությունը այս պահին չի նշվում։

Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները։ Մեքենայի վարորդը ձերբшկшլվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ