Կառավարությունը հատկացրել է 53 մլն դրամ. ևս մեկ ճանապարհաշինական ծրագիր՝ Ալավերդիում

Շուտով կմեկնարկի Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տներ տանող ճանապարհի ասֆալտապատման, հեղեղատարի անցկացման աշխատանքները՝ 360 մետր երկարությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Կառավարությունը 53 մլն դրամ է հատկացրել Ալավերդու 2022 թ. ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով։

Այցելել եմ թաղամաս, հանդիպել բնակիչներին ու փոխանցել լուրը, ծրագրի մանրամասները»,- գրել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ