![]()
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու գինը: Այս մասին հայտնում է Sabah թերթը։
«Վերացվել է վճարման համակարգը այն փոխարժեքով, որը 75 տոկոս զեղչով ամրագրվել է 1983 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշումը կսկսի գործել հոկտեմբերի 7-ից:
Ինչպես նշում է թերթը, այս որոշման շնորհիվ Թուրքիայի տարեկան եկամուտը կավելանա 200 մլն դոլարով: Այժմ հանրապետությունը նեղուցներից տարեկան վաստակում է 40 մլն դոլար։
Նեղուցների կարգավիճակի մասին 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան ամրագրել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նկատմամբ։ Այսպես. Սև ծովի ափերին տեղակայված պետությունները պարտավոր են նախապես ծանուցել Անկարային, որպեսզի հնարավորություն ստանան նեղուցներով անցկացնելու ցանկացած դասի իրենց ռազմանավերը։ Ընդ որում, ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի համար սահմանվել են դասի և տոննաժի զգալի սահմանափակումներ։
![]()