Իլյուզիոնիստ Լորեն Պիրոնը դարձել է մոգության աշխարհի չեմպիոն

Ներկայացման գլխավոր հերոսը թղթի խառնված գունդ է։ Բեմի վրա նա պտտվում է և պարում՝ կարծես կախարդությամբ։ Հենց այդ հնարքն է բելգիացի իլյուզիոնիստ Լորան Պիրոնին բերել մոգության աշխարհի չեմպիոնի կոչումը։

2022-ին մոգության աշխարհի գավաթին մասնակցել է 110 աճպարար՝ ավելի քան 50 երկրներից։ Քվեբեկում նրանք հանդիսատեսին զարմացրել և զվարճացրել են վեց օր։

Լորեն Պիրոնը 18 տարեկանում հետաքրքվել է մոգությամբ, մեկնել Կանադա և սկսել ելույթ ունենալ Վանկուվերի փողոցներում։ Այսօր նա 35 տարեկան է և պատրաստվում է շոուներ ունենալ Լաս Վեգասում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ