«Գերմանիան այս պահին հատուկ Ուկրաինայի համար զենք է արտադրում»․ Աննալենա Բերբոք

Գերմանիայի ռազմական արդյունաբերությունն այս պահին հատուկ Ուկրաինայի համար զենք է արտադրում։

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը, գրում է Reuters-ը։

«Մենք ծանր զինտեխնիկա ենք տրամադրում։ Հասկանում եմ, որ ուկրաինացիներն ավելի շատ զենք ենք ակնկալում և որքան հնարավոր է սեղմ ժամկետում», — նշել է նախարարը։

Նրա խոսքով, Բեռլինը հաշվի է առնում նաև այն փաստը, որ Կիևը ռազմական ծանր տեխնիկայի կարիք կունենա նաև հաջորդ ամռանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ