Հզոր բռնկում է տեղի ունեցել Արևի վրա , հսկայական պլազմային հոսք է մոտենում Երկրին , սպասվում է գեոմագնիսական նոր փոթորիկ

Արեգակնային մասնիկների հոսքը Երկիր մոլորակին կհասնեն արդեն երկուշաբթի օրը ,օգոստոսի 29-ին, ինչի արդյունքում Երկիրը մի քանի օր կգտնի գեոմագնիսական փոթորիկի տակ։

Փորձագետները, ովքեր վերահսկում են տիեզերական եղանակը, արդեն զգուշացրել են, որ այս շաբաթ օրը Արեգակի վրա պետք է տեղի ունենար հերթական ուժեղ ժայթքումը: «M» դասի արեգակնային բռնկում տեղի ունեցել րոպեներ առաջ։ AR3089 կոչվող արեգակնային կետից, որն ուղղված է դեպի Երկիր, պլազմային հսկայական հոսք է դուրս եկել։ Գիտնականների կարծիքով՝ այն Երկիր կհասնի երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին, և դա գեոմագնիսական ուժեղ փոթորիկ կառաջացնի։

ՆԱՍԱ-ի տիեզերանավը, որը կոչվում է Solar Dynamics Observatory, գրանցել է «M» դասի բռ-նկում Արեգակի վրա, և ըստ գիտնականների մեր աստղի վրա նմանատիպ բռնկումների շարք առաջիկա օրերին դեռ շատ են լինելու:

Բռնկման ժամանակ տեղի է ունեցել հսկայական պսակային զանգվածի արտանետում, և սա պլազմայի հոսք է, որը դուրս է եկել աստղից և շարժվել դեպի մեր մոլորակ: Ժայթքումը տեղի է ունեցել AR3089 կոչվող արեգակնային կետում, որն Արեգակի վեց ակտիվ արևային բծերից մեկն է, որոնք ներկայումս տարբեր ինտենսիվության բռնկումներ են առաջացնում:

Այս շաբաթ գիտնականները Արեգակի վրա արձանագրել էին AR3085 արեգակնային բծի աճ , որն այնքան էր մեծացել, որ չափերով հասել էր մեր մոլորակի չափսերին։

Ենթադրվում էր, որ Արեգակի վրա բացի այս բռնկումից կլինեն նաև C կարգի բռ-նկումներ , որն այնքան ուժգին չեն , որքան «M» դասի բռնկումը, չնայած այն նույնպես կարող է առաջացնել հզոր գեոմագնիսական փո-թորիկներ Երկրի վրա։ Այժմ գիտնականները կանխատեսում են, որ մոտեցող պլազմային հոսքը, որը թռչում է ժամում միլիոնավոր կիլոմետր արագությամբ, Երկիր կհասնի երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին։ Հստակ հայտնի չէ, թե որքան հզոր կլինի գեոմագնիսական փո-թորիկը, որը կառաջանա արեգակնային այս մասնիկների և մեր մոլորակի հետ բախումից։ Ակնկալվում է, որ սա կլինի G3 մակարդակի փո-թորիկ:

Այս գեոմագնիսական փո-թորիկը, ինչպես հաճախ է պատահում, կարող է մի քանի օր ազդել մեր մոլորակի վրա։ Մասնավորապես, վտանգված է GPS համակարգերի, ռադիոկապի և էներգահամակարգերի շահագործումը։ Թեեւ, ըստ մասնագետների, իրենց աշխատանքում ձախողումները կարճաժամկետ բնույթ կունենան։

Գեոմագնիսական փո-թորկի արդյունքներից մեկը, անկասկած, կլինի շատ պայծառ բևեռափայլերի ի հայտ գալը ինչպես մոլորակի հյուսիսում, այնպես էլ հարավում։

Գիտնականների կարծիքով՝ մեկուկես տարուց Արեգակն իր ակտիվության գագաթնակետին կհասնի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ