«Խի՞ ենք մենք հակված նեղանալ հայրենիքից»․ Վահրամ Միրաքյան

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի գրառումը.

«Շարունակեմ նախորդ գրառման թեման: Խի՞ ենք մենք հակված նեղանալ հայրենիքից: Մեր ընտրած պետությունը մի բան սխալա անում (կամ լիքը բանա սխալ անում :)) Նեղանում արտագաղթում ենք, սփյուռքում նեղանում՝ չենք ուզում գործ անել երկրի հետ, չենք ուզում խառնվել երկրի ներքին պրոցեսներին և այլն:
Կարծում եմ մեր նեղացկոտության պատճառն էն է, որ «թույլից նեղանալը ցանկալի է, հեշտ է»: Նկատե՞լ եք իրավիճակ, երբ մեկը թույլ է, մենք ենթագիտակցորեն ուզում ենք մեղադրել թույլին իր թուլության համար, նեղանալ ու կտրվել թույլից: Պլյուս հայրենիքից նեղանալն արտագաղթողի համար շատ կարևոր է, քանի որ էդպես իրենք կարողանում են բարձր պահել իրենց ինքնագնահատականը: «Մենք լավն ենք, ինքն է վատը» սխեման է աշխատում, որն օգնում է հայրենիքը թողնելու դեպքում խեղդել խղճի խայթը, հանգիստ ձուլվել այլ երկրներում:
Դրա համար էլ հաճախ Սփյուռքի մեր ընկերները Հայաստանի մասին մենակ նեգատիվի վրա են կենտրոնանում, մի քիչ լսում ես իրենց, ուղեղի ցնցում ես ստանում, էնքան ապոկալիպսիկ սցենարներ են նկարագրում մեր մասին: Ի՞նչ անել: Չգիտեմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ