![]()
Հենց այս օրը 1982 թվականի օգոստոսի 27-ին Հայ վրիժառուները Կանադայի Օտտավա քաղաքում սպանում են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:
Աթիլլա Ալթըքաթը եղել է գնդապետ , Թուրքիայի ռազմական կցորդը Կանադայի Օտտավա քաղաքում , և սպանվել է 1982 թվականին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է հայկական ASALA գաղտնի բանակը:
Օգոստոսի 27-ին, առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում աշխատանքի գնալիս , երբ նրա մեքենան կանգ է առնում կարմիր լույսի տակ Հայ վրիժառուն «Բրաունինգ» ատրճանակից 9 կրակոց է արձակել մեքենայի պատուհանին , ինչի հետևանքով դիվանագետն տեղում մահացել է
Ի դեպ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն 2012 թվականին Տորոնտոյում ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) կողմից սպանված թուրք գնդապետ, ռազմական կցորդ Աթիլա Ալթըքաթի հուշարձանի բացման ժամանակ հայտարարել էր, որ թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա հայերի կողմից սպանված իր դիվանագետների մասին:
![]()