«Նույնիսկ արդեն դա բավարար չէ խաղաղության հասնելու համար».Մեդվեդևի կոշտ հայտարարությունը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հեռանկարը կախված է իրադարձությունների զարգացումից. դրանք հնարավոր են միայն որոշակի պայմաններում՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Բանակցությունների դադարեցման համար Մեդվեդևը մեղադրել է ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ Կիևի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց այժմ անհրաժեշտ, բայց արդեն ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար. Մոսկվային անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։

«Ռուսաստանը չի ընտրել հատուկ ռազմական գործողության ամենակոշտ սցենարը, թեև այդ դեպքում հակամարտությունն ավելի արագ կավարտվեր»,- համոզմունք է հայտնել Մեդվեդևը։

Պաշտոնյան անդրադարձել է նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, հավատացրել՝ եթե եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանան վերականգնել հարաբերությունները, Մոսկվան դեմ չի լինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ