![]()
Թուրքիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հայտարարության համաձայն՝ վերջին շրջանում ավելացել են «Սարփիի» սահմանային անցակետում Վրաստան մուտք գործել ցանկացող ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործելու արգելքի դեպքերը, գրում է aliq.ge-ն:
«Վրաստանի սահմանապահների մերժումը սովորաբար չի արդարացվում, մերժման պատճառը չի բացատրվում։ Ռուսաստանի այն քաղաքացիների թվում, որոնց թույլ չեն տվել մուտք գործել Վրաստանի տարածք, կան նաև Ղրիմի Հանրապետության, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչներ, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանի այլ շրջաններում բնակվող քաղաքացիներին, որոնք Թուրքիա են ժամանել մասնավոր մեքենայով, հաճախ չեն թույլատրում մուտք գործել Վրաստան։
![]()