Իրանում ալիք է հասունանում . Ադրբեջանը սկսել են անվանել Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ

Մոտ 400 հազար բաժանորդ ունեցող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» պարսկալեզու տելեգրամյան ալիքը Բաքվի բարբարոս բաշիբ-nզnւկների՝ հայկական Բերձոր մուտքի մասին լուրը վերնագրել է հետևյալ կերպ՝ «Հյուսիսային Ադրբեջան նահանգի ինքնահռչակ նահանգապետ Իլհամ Ալիևը տեղեկացրեց. Բաքվի ուժերը տեղակայվել են Բերձորում»։

Այս մասին տեղեկացնում է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

 

Վերջին շրջանում Իրանում հաճախ են ոչ պաշտոնական մակարդակում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը կոչում Իրանի «Հյուսիսային Ադրբեջան» նահանգ, իսկ բոլորովին վերջերս իրանցի դիվանագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը խոսել էր այն մասին, որ Հայաստանը և հայերն Իրանի դաշնակիցներն են, մինչդեռ Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն և վտանգ է Իրանի քաղաքակրթական տարածքի համար, ինչը հանգեցրել է Բաքվի բռնապետի և էրդողանական վարչախմբի խիստ անհանգստությանը և լրատվական տիրույթում հիստերիկ հակաիրանական արձագանքների»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ