![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․
«Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին, ինչը շատ բնական է։ Իրենց դրանք պետք չեն. իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, «հեշտացված» անցումն է։
Իրանի միջուկային ծրագիրը գրեթե համաձայնեցված է, և կողմերը շատ մոտ են նրա հաստատմանը։ Այս հեռանկարը հակադիր է տարածաշրջանային ռուս-թուրքական նախագծերին ու շահերին, որի պատճառով էլ վերջին մեկ ամսում ճնշումները Հայաստանի վրա մեծացել են, իսկ գործընթացները` արագացել։ Համոզված եմ նաև, որ մոսկովյան շփումները ճնշումների ենթատեքստում են, իսկ բրյուսելյան հանդիպումը լրիվ հակառակը, որովհետև հիմա, քան երբևէ ԵՄ-ը կարիք ունի պարսկական էներգոկիրների։
Վստահ եմ, որ ԵՄ, Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե «ռազմավարական գործընկերոջ» շահը»։
![]()