«Ի՞նչն էր խանագարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Դիմադրություն» շարժումը հայտարարում ա, որ սեպտեմբերի 2-ից վերսկսելու է գործողությունները։

Իսկ ի՞նչն էր խանգարում, որ նրանք լինեին 20 օր Բերձորում ու Աղավնոյում, էնտեղի ապրումակցումն ու զգացումները գեներացնելով՝ թափ առնեին ու բերեին հասցնեին սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվան։

Երևակայությո՞ւնն էր խանգարում, ալարկոտությո՞ւնը, հուսահատությո՞ւնը, մեծամտությո՞ւնը, փիառի հանդեպ իբրև թե նողկա՞նքը։ Կամ գուցե ավելի ռացիոնալ ու արդյունավետ ծրագի՞ր ունեն։

Եթե ավելի արդյունավետ ծրագիրը չի պատճառը, ապա վերլուծաբաններն ու քաղաքական գործիչներն արժի նեղանալու ու հապշտապ վերլուծություններ անելու փոխարեն իրենց մեջ զննեն բացթողումները, եթե բացթողումը կապիտալի անվտանգության հետ չի կապված, իհարկե։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ