Եթե Թուրքիան օգնի Ռուսաստանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները, կարող է սառեցվել նրա ՆԱՏՕ-ի անդամությունը

ԱՄՆ Ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանման հարցը։ Ֆինանսների փոխնախարարը, խոսելով իր թուրք գործընկերոջ հետ, մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել Թուրքիան՝ Ուկրաինայի ներխուժումից հետո Մոսկվայի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գործակալության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում ասվում է ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի և նրա թուրք գործընկեր Յունուս Էլիտասի միջև տեղի ունեցած զրույցի մասին։ Զրույցի ընթացքում, որը կենտրոնացած էր «Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով կիրառվող լայնածավալ բազմակողմ պատժամիջոցների կիրառման և կիրառման վրա», Ադեյեմոն «մտահոգություն հայտնեց, որ ռուսական կազմակերպություններն ու անհատները փորձում են օգտագործել Թուրքիան՝ խուսափելու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից»:

Բացի այդ, ֆինանսների փոխնախարարը «վերահաստատել է Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը թուրքական տնտեսության հաջողության մեջ և հայտնել է ֆինանսների նախարարության հանձնառությունը՝ համագործակցելու Թուրքիայի կառավարության հետ՝ պաշտպանելու իր բանկային հատվածի ամբողջականությունը»:

Օգոստոսի սկզբին բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ արևմտյան կառավարություններին անհանգստացրել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի խորացումը։ Հրապարակման աղբյուրները «նախազգուշացրել են աճող ռիսկի մասին, որ Թուրքիան կարող է պատժվել, եթե Անկարան օգնի Մոսկվային խուսափել պատժամիջոցներից»։ Արևմտյան կառավարության վեց աղբյուրներ FT-ին հայտնել են, որ լրջորեն անհանգստացած են ռուս-թուրքական համագործակցության ակտիվացման վերաբերյալ համաձայնագրով, որը համաձայնեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ միանգամայն հավանական է, որ Թուրքիան Ռուսաստանին օգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները․ «Բայց ես ավելի շատ անհանգստացած եմ, որ հանկարծ մեր միջոցով չփորձի դա անել։ Հայատյաց բնազդով տառապող Պուտինից ամեն ինչ սպասելի է։ Նա կարող է Հայաստանը դարձնել ամերիկյան պատժամիջոցներից շրջանցող առարկա։Այլապես բոլոր բարդ հետևանքները կքաշի Հայաստանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանն ընդգծեց, որ Ռուսաստանին ձեռնտու է նաև , որ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցները խստացվեն, որ նա էլ այլևս խուսանավելու տեղ չունենա։

Մեր զրուցակիցը համարում է, որ միանգամայն հավանական է, որ Թուրքիան մի կողմից փորձի միջնորդ լինել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, մյուս կողմից էլ՝ օգնի Թուրքիային խուսափել ամերիկյան պատժամիջոցներից․ «Իհարկե մենք չենք կարող նախապես իմանալ, թե ինչ է պայմանավորվում Պուտինը։ Հայտարարությունները մեկ բան են, իրական քայլերը՝ այլ․ «Դուք գիտեք, որ Միջերկրականի ափին ատոմակայան են կառուցում, որ խստացել է 20 միլիարդ դոլար։ Պուտինը Էրդողանին դրա փոխարեն նոր պայմաններ է առաջ քաշում։ Էրդողանը բանակցությունների արդյունքները ընդդիմությունից, թուրք հասարակությունից թաքցնում է, մինչդեռ կան տեղեկություններ, որ նավահանգիստն էլ է վաճառել։Ամեն ծովափ նավահանգիստ դառնալ չի կարող, համապատասխան աշխարհագրական դիրք պետք է ունենա։ Այնպես որ շատ խնդիրներ կան, Էրդողանն էլ տարբերակ չունի։ Սաուդները խոսք էին տվել, բայց գումար չեն հատկացնում, Քաթարից ու ԱՄԷ-ից արդեն շատ է վերցրել, էլ չի կարող; Համաշխարհային բանկն ու միջազգային արժութային հիմնադրամը պայմաններ են առաջ քաշում՝ հարգել մարդու իրավունքները, ապահովել դատական իշխանությունների տարանջատումը»։

Եթե իսկապես Թուրքիան օգնի Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, Չաքրյանի դիտարկմամբ, հետևանքները ծանր կլինեն․ «Իհարկե չի կարող լիարժեք օգնել, կլինի պատժամիջոցների մասնակի ճեղքում։ Այդ առումով կարող է օգնել։Եթե շատ համը հանի՝ Էրդողանի գլուխը կջարդեն։ Կարող են օրինակ սառեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն արդեն իսկ պատժամիջոցներ կիրառում են։ Այս անգամ անհատապես Էրդողանի տան անդամների նկատմամբ անհատական պատժամիջոցներ կկիրառեն։ Դա ընտրությունների շեմին կործանարար կլինի։ Կինը միլիարդավոր դոլարներ ունի, դուստրերը, տղաները, փեսաները՝ ևս։ Այդ ճահճից չեն կարող դուրս գալ»,-եզրափակեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ