![]()
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լեոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 52 տան բակում՝ անասնագոմի դիմաց, փայտե կառույցից հակի թելով կախված վիճակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ անասնագոմի մոտ, հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 66-ամյա Արարատ Մ-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Արարատ Մ-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին։
![]()