Հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում

Հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Անձնակազմը և հիվանդները ժամանակին տարհանվել են, կրակը մեկուսացվել է, այնուհետ՝ մարվել: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարտին Կավկան։

«Հրշեջ-փրկարարներն աշխատում են A5 տաղավարի տանիքի տակ բռնկված հրդեհի մարման ուղղությամբ, որտեղ տեղակայված է նյարդաբանական բաժանմունքը, այդ թվում՝ հիվանդասենյակները, անձնակազմը և հիվանդները ժամանակին դուրս են եկել շենքից։

Կենտրոնական զինվորական հոսպիտալը Չեխիայի առաջատար բժշկական հաստատություններից է։ Այստեղ բուժվել են հետսոցիալիստական շրջանի հանրապետության բոլոր նախագահները՝ Վացլավ Հավելը, Վացլավ Կլաուսը, ինչպես նաև ներկայիսը՝ Միլոշ Զեմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ