Էլինա Ավանեսյանը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության հիմնական փուլ

Հայազգի ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կմասնակցի US Open-ի հիմնական փուլի վիճակահանությանը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Ավանեսյանը որակավորման եզրափակիչում 7:5, 7:5 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Մայուկո Ուչիժիմային, որը 26-րդ համարն էր: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանշային աղյուսակում Ավանեսյանը զբաղեցնում է 138-րդ տեղը։

ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ