Էրդողանը դարձյալ սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական գործողությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից խոսել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, որոնց Անկարան ահաբեկչական է համարում:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Մանազկերտի ճակատամարտի 951-րդ տոնակատարության ժամանակ:

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ ամբողջ աշխարհին, որ մեր պայքարը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ապահովել մեր հարավային սահմանները 30 կիլոմետր խորությամբ միջանցքով։ Մենք կշարունակենք մեր գործողությունները՝ ըստ մեր երկրի անվտանգության առաջնահերթությունների։ Մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ և ցանկացած տեղ կարող ենք մտնել»,-ասել է Էրդողանը:

Արդեն մոտ երկու ամիս Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Սիրիայում նոր ռազմագործողություն սկսելու մասին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն, Ռուսաստանը դեմ էին արտահայտվել Սիրիայում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ