![]()
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ մեղմ ասած փաստի առաջ կանգնեցրեց,բայց իրականում քաշեց Քոչարյանին։
Առաջին անգամ ֆալշ ստարտ տվեց։Օգտագործելով Վանեցյանին,ապրիլ ամսին ուղարկեց Ազատության հրապարակ,որը խանդ առաջացրեց և առանց նախապատրաստվելու քոչարյանադաշնակցական ուժերը ստիպված մտան պայքարի մեջ։
Հիմա էլ Էդգար Ղազարյանին է խաղի մեջ մտցրել։Հայտարարելով իրեն վարչապետի թեկնածու,նա կատարում է Սերժի հանձարարությունը՝ստիպել Քոչարանի թիմին հայտարարել վարչապետի իրենց թեկնածուի անունը։
Պարզից պարզ է,որ Քոչարյանը թույլ չի տա խոսել այլ թեկնածուի մասին,որովհետև իրեն է տեսնում միակ թեկնածու։
Հայտարարել այդ մասին,նշանակում է դատարկել Ֆրանսիայի հրապարակը։
Սա Սերժի հերթական թակարդն է Քոչարյանի համար։
Սերժը էլի է անակնկալներ մատուցելու <<Հայաստան>> կլուբին։
Ինքն էլ մի բարի պտուղ չի,բայց դե այդպես է։
![]()