Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղով երթևեկությունը շարունակվում է առանց խոչընդոտների

Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղով երթևեկության կարգն ու երթուղին շարունակում են մնալ անփոփոխ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկող քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ