![]()
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14-ին, Սևանի թերակղզու լճափնյա գոտում օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել էր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։ Դանակահարված տղամարդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը՝ ձերբակալվել։
31-ամյա օտարերկրացին ներկայացվել է քննչական ստորաբաժան։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը։
Կատարվում է նախաքննություն։
Մանրամասն տեսանյութում
![]()