««Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի ծննդատուն». ԲԿ-ն անդրադարձել է ծննդկանի՝ իրենց մոտ մահանալու լուրերին

«Արմենիա» բժշկական կենտրոնն անդրադարձել է լուրերին, որի համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 20-ամյա ծննդկան:

ԲԿ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ ասված է.

«Հերթական անգամ ստիպված ենք տեղեկացնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնն իր կառուցվածքում չունի ծննդատուն և որևէ առնչություն չունի իր հարևանությամբ գտնվող Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք հանրությանը չներկայացնել ապատեղեկատվություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնի անձնակազմը ցավակցում է ծննդկանի հարազատներին ողբերգության կապակցությամբ»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատել էին ծննդկանի մահվան փաստը՝ նշելով, որ մահացած կինը 20-ամյա Մերի Գ-ն է, Լոռու մարզի բնակիչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ