ՊՆ-ն՝ գազաբալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակը մասին

Օգոստոսի 25-ին գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի վիճակը շարունակվում է մնալ ծանր։ Զինծառայողը բուժումը ստանում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

Այս մասին մեզ տեղեկացրեցին ՊՆ մամուլի ծառայությունից՝ հայտնելով, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով քննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ