Վահան Քերոբյանը լավ լուր ունի

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և նշել, որ Ղրղզստանի Չոլպան֊Ատա֊ում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշին քննարկում են տնտեսական համագործակցության ընթացքն ու նոր հնարավորությունները։

Ըստ Քերոբյանի՝ 2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը` 13,1%։

Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ