![]()
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իրավաբանական վիկտորինայում 11:4 հաշվով պարտվել է հեռուստաաստղ, Քանյե Ուսեսթի նակին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։
People հրատարակությունն Apple TV+ հեռուստաալիքով հրապարակել է «Խիզախներ»-ի առաջիկա սերիալի նախադիտումը, որտեղ նախկին իրավաբան Քլինթոնն իրավական տերմինների իմացության մասին վիկտորինայի ընթացքում պարտվել է Քիմին: Այս պահին մոդելը պատրաստվում է քննություններ հանձնել իրավաբան դառնալու համար։
«Կարծում եմ, որ Քիմն ուներ «անարդար» առավելություն», — նշել է Քլինթոնը, իսկ նրա դուստրը՝ Չելսին հավելել է․ «Քիմը քեզնից ավելի ուշ է սովորել»։
Քլինթոնը նաեւ նկատել է, որ Քարդաշյանն ավելի ճարպիկ է գտնվել՝ կոճակն ավելի է սեղմել, ինչն էլ նպաստել է նրա հաղթանակին։
![]()