«Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ». Միշուստին

Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ հակառուսական պատժամիջոցների պայմաններում: Այս մասին ՌԴ վարչապետը նշել է Չոլպան-Աթայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

ՌԴ կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում երկրների միջև երկկողմ առևտուրն աճել է 42%-ով և գերազանցել 1,6 մլրդ դոլարը։

«Հայ գործընկերների հետ օպերատիվ որոշումներ են կայացվում։ Դրանք ուղղված են պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը»,- ասել է ՌԴ վարչապետը։

Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերին Հայաստանում ռուսական ընկերությունների առաջիկա բիզնես առաքելությանը։
«Դա կօգնի հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի գործարարների գործունեության համար»,- նշել է Միշուստինը։

ՌԴ վարչապետի խոսքով՝ առաջնահերթություն է տրվում նաև Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ