էդգար Ղազարյանին իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնած քաղաքական ուժերը գիտակցու՞մ են, որ կիսում են վերջինիս հայտարարությունների պատասխանատվությունը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

էդգար Ղազարյանին իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնած քաղաքական ուժերը գիտակցու՞մ են, որ կիսում են վերջինիս հայտարարությունների պատասխանատվությունը։

1) Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազավթները կհեռացվեն։

2) Մինչև օգոստոսի 31-ը նոր վարչապետ պետք է ունենանք, Պուտինի ու Ալիևի հետ այլ մարդ պետք է հանդիպի։

Նույն Էդգար Ղազարյանի միայն այս 2 հայտարարություններն արդեն իսկ ի ցույց են դնում իշխանափոխության համար փողոցային պայքարի անլրջությունը։

Մերօրյա պայծառատեսի հրավիրած հանրահավաքի մասնակիցների մոտ հարցեր չառաջացա՞ն, թե ինչու օգոստոսի 23-ին իշխանությունը չհեռացավ, ինչպես խոստացել էր Էդգար Ղազարյանը, կամ ինչպես պետք է մինչև օգոստոսի 31-ը նոր վարչապետ ունենանք։ Արդյոք լաոներից ոչ մեկին հետաքրքիր չէին այս հարցերը, թե կարևորը մասնակցությունն էր։

Անլուրջ եք տիկնայք և պարոնայք։

Ի դեպ, փողոցում հայտնված ընդդիմությունն էլի առարկայական ասելիք չունի, նույն բանն են կրկնում՝ թող Փաշինյանը հրաժարական տա, կգանք մի բան կանենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ