«Մանկահասակ տղաների՝ տղամարդկանց հետ նույն հանդերձարանում գտնվելը բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն կարող է ունենալ». Ս. Հակոբյան

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մանկահասակ տղաների՝ հասուն տղամարդկանց հետ նույն հանդերձարանում գտնվելը, կարծում եմ, բացասական հոգեհուզական և սթրեսոգեն ազդեցություն կարող է ունենալ նրանց ներաշխարհի վրա (հասկանալի պատճառներով չեմ մանրամասնում ):

Հնարավոր է նաև պատճառ հանդիսանա նրանց հոգեսեռական զարգացման տեմպի արագացման՝ հանգեցնելով վաղաժամ հոգեսեռական զարգացման, դրանից բխող հնարավոր բարդություններով:

Այս եզրահանգման եկել եմ երկար տարիների դիտարկման, այցելուների հետ աշխատելու, գրականության ուսումնասիրման հիման վրա:

Ուստի առաջարկում եմ մարզասրահների և լողավազանների կազմակերպիչներին հանդերձարաններում առանձնացնել մանկական գոտիներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ