«Մարդկանց մի մասի մոտ Ֆեյսբուքում շատ տարօրինակ լրահոս է»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է․

«Մարդկանց մի մասի մոտ Ֆեյսբուքում շատ տարօրինակ լրահոս է։ Դա ձեզանից չէ, Ֆեյսբուքը խնդիր ունի։ Կամ կոտրել են, կամ ինքն է կոտրվել։ Սպասենք բացատրություններին, համբերենք, մինչեւ սարքեն»,- նշել է նա։

Ֆեյսբուք, սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։

Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։

2007 թվականի կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ուներ 1 միլիարդից ավել ակտիվ օգտատեր։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերի քանակը 2017 թվականի հունվարին կազմում էր շուրջ 1 միլիոն։ Ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի լսարանի մեծ մասը երիտասարդությունն է։ Այսպես, 13-34 տարեկանների բաժինը կազմում է 72 տոկոս, այսինքն 720 000։ Ըստ Ֆեյսբուքի գովազդային պլատֆորմի տվյալների, Հայաստանից օգտատերերի բաժանորդագրությունների քանակի (լայքերի) ամենամեծ լսարաններ ունեն լրատվականները։ Ըստ alexa.com կայքի դասակարգման Ֆեյսբուքը ամենահաճախ այցելվող կայքն է Հայաստանում՚:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ