![]()
«Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը»,- այսօր` օգոստոսի 24-ին, Կառավարության հերթական նիստի ընթացքում, ընդունվեց սույն որոշումը, ըստ որի կիրականացվի պահեստազորայինների հերթական հավաքը:
Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 318 քաղաքացի, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
![]()