Հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը: Հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Նշվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Փաշինյանն անդրադարձել են նաև Մոսկվայի և Երևանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ