Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ

Օգոստոսի 23-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի «Վիշապ» լողափում քաղաքացին հեծանիվ նավակով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ։

Օգնության է մեկնել քաղաքացիական սկուտերը, որը կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու հերթպահ խումբ:

Ջրափրկարարները քաղաքացիներին (Ն. Դ., ծնված 1992 թ․, Վ․ Կ․, ծնված 1990 թ․) և սկուտերը մոտեցրել են ափ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ