Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 18:00-ից մինչև օգոստոսի 24-ը 06:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Ավանգարդի, Ավանգարդի 5 Թաղ., Արզումանյանի, Սեվյանի, Ս.Խանզադյանի փողոցների, Վանքի Տափ 1-15 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ