![]()
Ինչպես հայտնել էինք, քաղաքական-հասարակակն գործիչ Էդգար Ղազարյանն օրեր առաջ գրավոր դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել էր. «Օգոստոսի 23-ին ժամը 17։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով»։
Այսօր՝ հանրահավաքի օրը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է, որ այսօր տեղի կունենա այդ հանդիպումը, ասել է. «Պաշտոնական արձագանք չենք ստացել, որ հաստատեն հանդիպումը կամ ասեն, որ չի կայանալու: Կփորձենք տեղում պարզել հանդիպման հնարավորությունը: Տրամաբանությունը հուշում է, որ էդ հանդիպումը պետք է կայանա…. 2018-ին ինքն էր նախաձեռնել հանրային գործընթացներ ու նմանատիպ պահանջով հանդիպումներ»:
![]()