«Թուրքիային ոչինչ չի կանգնեցնի»Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի ակնարկը ԱՄՆ-ԻՆ

Պետության և նրա սահմանների անվտանգությունն ապահովելու քայլերը Թուրքիայի օրինական իրավունքն են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբաեկչական գործողության հավանականությունը։

«Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար։ Այդպես եղել է, և այդպես էլ կլինի։ Մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Գործողություններ կձեռնարկվեն՝ անկախ նրանից, թե ով է աջակցում ահաբեկիչներին . (ինակատի ունի քրդերին . խմբ)»,- Հուլուսի Աքարի խոսքերն է մեջբերում թուրքական պետական լրատվամիջոցը։

Նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի միակ նպատակը ահաբեկիչների ոչնչացումն է։ «Գործողությունը կիրականացվի ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում Անկարայի համար»,- վստահեցրել է նա։

Հուլուսի Աքարն ընդգծել է տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու Անկարայի վճռականությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ