Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Mazda և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ